Ֆերգյուսոնն արգելում է Գիգսին կրելու Ուելսի հավաքականի ավագի թեւկապը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը համաձայն չէ, որ Ռայան Գիգսը դառնա Ուելսի ֆուտբոլի հավաքականի ավագ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://newsru.com-ը, Գիգսն այս առաջարկը ստացել էր նախկին ավագի մահից հետո: «Սատանաներ»-ի մարզիչը կտրականապես դեմ է, որ ֆուտբոլիստը խաղա երկու տեղերում էլ:
«Ֆերգյուսոնը մեզ պարզ հասկացրեց, որ չի ցանկանա Գիգսին տեսնելու հավաքականի կազմում, թեեւ մեզանից շատերը հենց Ռայանին էին տեսնում այդ պաշտոնում»,- ասել է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը:
Ֆերգյուսոնը վերջերս հայտարարեց նաեւ որ Գիգսը ընդունակ է եւս մեկ խաղաշրջան անցկացնել «Մանրեստեր Յունայթեդ»-ում: