Յուրա Մովսիսյանը խփեց այս տարվա իր առաջին գոլը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար»-ի հետ մարզումների ժամանակ դարձել է գոլի հեղինակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://fckrasnodar.ru-ը, Կրասնոդարի համանուն թիմը վերսկսել է իր մարզումները: Նախնական մարզումից հետո թիմը անցկացրել է փորձնական խաղ թիմի անդամների միջեւ: Հակառակորդ թիմից առաջին գոլի հեղինակ է դարձել Իգոր Պակուշակը: Թիմակցից ետ չի մնացել նաեւ Մովսիսյանը` գնդակ ուղարկելով «մրցակցի» դարպասը:
Մովսիսյանը Ռուսաստանի «Պրեմիեր լիգա»-ում հանդես է գալիս 2011 թվականից եւ դարձել է ութ գոլի հեղինակ: