Կանտոնան` Ֆրանսիայի նախագահի թեկնածու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Էրիկ Կանտոնան իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական http://newsru.com-ը,ֆուտբոլիստն արդեն սկսել է հավաքել թեկնածության համար անհրաժեշտ ստորագությունները: Նախագահական ընտրություններին, ըստ օրենքի, կարող են առաջադրվել միայն 500 ստորագրություն հավաքած մարդիկ:
«Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ եւ ակտիվորեն հետեւում եմ անցուդարցին: Ձեր ստորագրությունները հնարավորություն կտան նոր հորիզոններ բացել երիտասարդության համար»,- իր խոսքում նշել է Կանտոնան:
Ֆրանսիական քաղաքական կյանքում եղել են մնան դեպքեր, երբ հայտնի մարդիկ առաջադրել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններին: Նրանցից էր հայտնի երգիծաբան Կոլյուշը, թեպետ երգիծաբանը հետո հրաժարվել է մասնակցել ընտրարշավին: