Հնարավոր է` Բալլաքը վերադառնա ազգային հավաքական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Միքայել Բալլաքի վերադարձը թիմը հնարավոր է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գերմանական http://de.eurosport.yahoo.com-ը, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն է հայտնել Բալլաքին տեսնել ազգային հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ժամանակ:
Բայց հակասությունը Յոահիմ Լյովի ու Բալլաքի միջեւ մասնագետների հնարավորություն չի տալիս «Լեվերկուզեն»-ի ֆուտբոլիստին հաստատ ընդգրկելու ազգային հավաքականում:
«Մեր նպատակն է, որ ազգային հավաքականում բոլորը միմյանց լավ հասկանան»,- ասել է ֆուտբոլի Գերմանիայի ֆեդերացիայի նախագահ Վոլգանգ Նիսբախը:
Բալլաքն աչքի ընկնելու համար ունի եւս մեկ հնարավորություն` «Բայեր-Լեվեչկուզեն»-ի հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ` «Չեմպիոնների Լիգա»-ի շրջանակներում` փետրվարի 14-ին: