Ֆուտբոլ

Անրին գոլի հեղինակ է դարձել «Արսենալ»-ի կազմում. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Անրին գոլի  հեղինակ է դարձել «Արսենալ»-ի կազմում. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ կրկին «Արսենալ»-ի շարքերը համալրած ֆուտբոլիստ Տիերի Անրին ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://de.eurosport.yahoo.com –ը գերմանական կայքը, հարձակվողի գոլը 78-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց թիմին:

Սա ֆրանսիացու առաջին գոլն էր «Արսենալ»-ի կազմում 2007 թվականից: Անրին, ով Անգլիա էր տեղափոխվել Նյու Յորքի «Ռեդ Բուլ»-ի ակումբից, «զինակիրների» կազմում հանդես կգա երկու ամիս պայմանական ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում