Նեյմարը` անցած տարվա լավագույն գոլի հեղինակ. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն 2011 թ-ի լավագույն գոլ ճանաչեց բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի գոլը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.fifa.com-ը, բրազիլացու հետ նույն անվանակարգում ներկայացված էին նաեւ Արգենտինայի ու «Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին, ինչպես նաեւ Անգլիայի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին:
«Սանթոս»-ի նորահայտ ֆուտբոլիստը «Պուշկաշ»-ի անվան մրցանակին արժանանում է առաջին անգամ: