ՖԻՖԱ-ն հրապարակել է անցած տարվա խորհրդանշական հավաքականի կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2011 թ-ի խորհրդանշական հավաքականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.fifa.com/-ը, հրապարակված ցուցակում ամենաշատ (5) ներկայացուցիչներն ունի իսպանական «Բարսելոնա»-ն: Իսպանական մեկ այլ թիմ` «Ռեալ Մադրիդ»-ը ներկայացված է չորս, իսկ անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը ներկայացնում են երկու ֆուտբոլիստ:
«Ռեալ»-ը ներկայացնում է Իկեր Կասիլիասը, Սերխիո Ռամոսը, Խավի Ալոնսոն, Ռոնալդուն, «Բարսելոնա»-ն` Դանիել Ալվեսը, Խերարդ Պիկեն, Անդրես Ինիեստան, Խավի Հերնանդեսը, Լիոնել Մեսսին, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը` Նեմանյա Վիդիչը, Ուեյն Ռունին: