Ֆուտբոլ

Մեսսին կրկին լավագույնն է: /Տեսանյութ/

1 րոպեի ընթերցում

Մեսսին կրկին լավագույնն է: /Տեսանյութ/

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն պաշտոնապես ամփոփեց անցնող ֆուտբոլային տարին: Տարվա լավագույն ֆուտբոլիստի ու «Ոսկե գնդակ» մրցանակին անժանացավ Լեո Մեսսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով http://www.fifa.com/-ը արգենտինացին արդեն երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: ՄԻնչ այդ միայն մի քանիսին է հաջող արժանանաու «Ոսկե գնդակ»-ին, նրանցից մեկը ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին է:

Մեսսի մրցակիցներն էին «Բարսելոնա»-ի մյուս ներկայացուցիչ Խավի Հերնանդես եւ պաշտոնական մրցանակաբաշխությանը ներկա չգտնվող Ռոնալդուն:

Քվեարկությանը, ինչպես եւ անցած տարի մասնակցել են ՖԻՖԱ-ի հովանու տակ գտնվող ազգային հավաքականների գլխավոր մարզիչները ու թիմի ավագները:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Պեպ Գվարդիոլան: Կատալոնացուն հաջողվեց գերազանցել այնպիսի մարզիչների, ինչպիսինն են սր Ալեքս Ֆերդյուսոնը եւ Ժոզե Մոուրինիոն:

Կապտանռնագույնները անցած մարզական տարում նվաճեցին բոլոր հնարավոր տիտղոսները` «Չեմպիոնների Լիգա», Իսպանիայի առաջնություն, Եվրոպայի եւ Իսպանիայի սուպերգավաթ եւ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում