Ֆուտբոլ

Մարադոնան շարունակում է քննադատել Լեոնարդոյին

1 րոպեի ընթերցում

Մարադոնան շարունակում է քննադատել Լեոնարդոյին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների շարքին է դասել Մարադոնային` ի պատասխան արգենտինացու քննադատությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակաչելով http://www.eurosport.ru -ը, Մարադոնան, ով այժմ մարզում է արաբական «Ալ-Վասլ» ակումբը, քննադատորեն է վերաբերվել այն գործունեությանը, որը ծավալել է Լեոնարդոն Ֆրանսիայում:

«Ես չեմ հասկանում, թե ով է Լեոնարդոն` ֆուտբոլիստ, մարզիչ, գործակալ, թե նավթ վաճառող»,- ասել է ՖԻՖԱ-ի կողմից 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարադոնան:

Լեոնարդոն դրական պատասխան էր տվել արգենտինացու քննադատությանը: Ասելով, որ ինքն էլլ չգիտի` ինչով է զբաղվում, եւ իր համար մեծ պատիվ է, երբ իրեն անդրադառնում է աշխարհի գուցե եւ երրորդ լավագույն ֆուտբոլիստը` Պելեից ու Մեսսիից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում