Ֆուտբոլ

Վահագն Մինասյանը տեղափոխվեց «Ուլիս»

1 րոպեի ընթերցում

Վահագն Մինասյանը տեղափոխվեց «Ուլիս»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուլիս»-ը պայմանագիր է կնքել «Միկայի» և ազգային հավաքականի նախկին պաշտպան 26-ամյա Վահագն Մինասյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը, բացի այդ, ՀՀ չեմպիոնի կազմ է վերադարձել հարձակվող Գևորգ Նռանյանը, ով աշնանը տեղափոխվել էր Լիբանան:

Այս ֆուտբոլիստների հետ պայմանագրերը նախատեսված են մինչ 2013 թվականը: Հայաստանի չեմպիոնը հունվարի վերջին երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնելու Վրաստան, իսկ փետրվարին արտեկրյա երկրորդ հավաքը թիմը կանցկացնի Անթալիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում