Պոլ Սկոլզը` կրկին «Մանչեստեր Յունայթեդ»-ի մարզաշապիկով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի լեգենդ Պոլ Սկոլզը կրկին մտնում է ֆուտբոլային ասպարեզ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://newsru.com –ը, Սկոլզն իր ելույթները մանկունյացիների կազմում ավարտել էր անցած տարի: Անգլիացին նոր պայմանգիր է կնքել «Կարմիր սատանաների» հետ մինչեւ խաղաշրջանի ավարտը: 37-ամյա ֆուտբոլիստը «Մանչեստեր Սիթի»-ի դեմ խաղում արդեն օգնել է մանչեստերցիներին:
«Երբ ես ավարտեցի մարզական գործունեությունս, այդ ժամանակ միայն հասկացա, թե ինչքան կապված եմ ֆուտբոլին: Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ: Ես էլ ամեն ինչ կանեմ, որ օգնեմ ակումբին` լավ արդյունքների հասնելու»,- ասել է Սկոլզը:
Պոլ Սկոլզը դարձել է 150 գոլի հեղինակ 676 խաղերի ընթացքում: 1997-2011թթ. նա անընդմեջ ընդգրկվել է մանկունյացիների կազմում: