Ֆուտբոլ

Գվարդիոլան հավատում է «Բարսելոնա»-ի հաղթանակին. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Գվարդիոլան հավատում է «Բարսելոնա»-ի հաղթանակին. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է հավատալ, որ կատալոնական ակումբը դեռ հնարավորություններ ունի նվաճելու Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://terrikon.com-ը, կապտանռնագույնները այժմ երկրորդն են, սակայն առջեւում է դեռ մրցաշարի երկրորդ խաղաշրջանը:

«Մրցաշրջանը դեռ առջեւվում է: Մենք դեռ բավականին շատ խաղեր ունենք եւ շատ հաջող թիմ: Մեզ դեռ շատ դժվար հանդիպումներ են սպասվում: Մեր նպատակն է սովորելով մեր սխալների վրա` շարունակել անել այն լավը, որ անում ենք եւ խուսափել այնպիսի սխալներից, որն ունեցանք այսօր»,- ասել է Գվարդիոլան:

Կատալոնական ակումբի մարզիչն անդրադարձել է նաեւ «Էսպանիոլ»-ի ֆուտբոլիստի ձեռքով խաղին` նշելով, որ «մենք պետք է նայենք մեր սխալներին, այլ ոչ թե մրցավարներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում