Ռոմիկ Խաչատրյանը ելույթ կունենա «Լոկոմոտիվ»-ի կազմում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, ով վերջերս թողել էր ֆուտբոլիստի կարիերան և աշխատում էր որպես ֆուտբոլային գործակալ, վերսկսել է մարզումները Տաշքենդի «Լոկոմոտիվ»-ի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուզբեկական ակումբի պաշտոնական կայքէջը, այս օրերին թիմին միացել են երեք լեգեոներներ՝ Խաչատրյանը, Կազանի «Ռուբեին»-ի նախկին հարձակվող Բայրամովը և մեկ վրացի կիսապաշտպան:
«Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը, իսկ ակումբում ելույթ է ունենում նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը: