Ֆուտբոլ

«Շախտյոր»-ի գլխավոր մարզչի վիրահատությունը հաջող է անցել

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ի գլխավոր մարզչի վիրահատությունը հաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչի Լուչեսկու վիրահատությունը հաջող է անցել:

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://terrikon.com –ը, վիրահատությունը տեւել է երկու ժամ: Բժիշկները պնդել են, որ Լուչեսկուն հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր:

«Երկու ժամ տեւած վիրահատությունը հաջող է ընթացել: Լուչեսկուն այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում: Ամեն ինչ կարող է վատ ընթացք ունենալ, այդ պատճառով ավելի լավ է, որ նա մի քանի օր էլ մնա մեր հսկողության տակ: Նա տուն կգնա միայն տաս օր անց»- ասել է բժիշկ Իոան Կորդաշը:

«Շախտյոր»-ի մարզիչն ավտովթարի էր ենթարկվել Բուխարեստում հունվարի` 6-ին: Վթարի հետեւանքով մարզիչը կոտրել էր ձախ կրծքավանդակի 7 կողերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում