Յուրա Մովսիսյանը լավագույնն է ճանաչվել «Արմենպրես»-ի հարցման արդյունքներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության կայքում անցկացված հարցման արդյունքներով` 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յուրա Մովսիսյանը: Հարցմանը մասնակցել են 821 ֆուտբոլասերներ: Հինգ առաջադրվածներից ամենաշատ միավոր հավաքել է ազգային հավաքականի ու «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով, ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում ստացել է«արծաթե խաղակոշիկ». նա40 տոկոս ցուցանիշով առաջինն է:
Երկրորդ տեղում` 37 տոկոս արդյունքով, Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն է: Լավագույն եռյակը եզրափակում է ազգային հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին: Նրա օգտին ձայների 19 տոկոսն է:
Գեւորգ Ղազարյանին ու Սարգիս Հովսեփյանին լավագույն ֆուտբոլիստ է ցանկացել տեսնել հարցվածների ընդամենը երկու տոկոսը:
Հարակից նորություն