2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բարաք Օբաման սխալ է թույլ տվել`առաջադրելով Բրայզային որպես Բաքվում արտակարգ եւ լիազոր դեսպան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովAsbarez պարբերականը, նման գնահատական է տվել Հայ դատի` ԱՄՆ-ի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի դիվանագիտությունը կարիք ունի վերսկսման` Բաքվում նոր դեսպանի ղեկավարությամբ, ով կկարողանա արդյունավետ կերպով ներկայացնել ԱՄՆ շահերը, ինչպես նաեւ կանխել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»,-նշել է նա: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը ելույթ է ունեցել նույն օրը` դեկտեմբերի 29-ին, երբ Բաքվում կայացել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզայի ամփոփիչմամլո ասուլիսը: Ի դեպ, եթե Սենատում քվեարկություն չանցկացվի, ապա նա ստիպված կլինի վերադառնալ Վաշինգտոն մինչ Սենատի նոր նիստը, որը կգումարվի հունվարի 3-ին:
«2012 թ.-ն անկասկած իր հետ կբերի շատ նոր իրադարձություններ: Մենքհույս ունենք, որ կբերի նաեւ Մեթյու Բրայզայի դիվանագիտական առաքելության վերջը Կովկասում: Սակայն շատ ավելի կարեւոր է, որ Նոր տարում ԱՄՆ-ն ցուցաբերի ավելի հավասարակշիռ մոտեցում իր արտաքին քաղաքականության մեջ` ենթադրելով նաեւ դեսպանների առաջադրում, ովքեր չունեն շահերի բախում»,-եզրափակում է Asbarez-ը: