Լևոն Հայրապետյանը հնարավոր է գլխավորի «Սեպահան»-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր է` Իրանի առաջատար ակումբներից մեկը համարվող «Սեպահան»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական թիմի պաշտոնական կայքը, ներկայում կողմերի միջև ընթանում են բանակցություններ: Հավանականությունը մեծ է, որ համաձայանություն նրանց միջև ձեռք կբերվի:
Հայրապետյանը երկար տարիներ' 1996-2001 և 2002-05 թվականներին, հանդես է եկել հենց «Սեպահան»-ում, որտեղից 2005 թվականին տեղափոխվել է Թեհրանի «Զոբահան»: Հայրապետյանը ելույթներ է ունեցել նաև Երևանի և Թեհրանի «Արարատ» թիմերում:
Չի բացառվում է, որ առաջիկա օրերի ընթացքում «Սեպահան» տեղափոխվի նաև Երևանի «Բանանց»-ի հարձակվող, Հայաստանի այս տարվա առաջնության գլխավոր ռմբարկու Բրունո Կորեան: