Ֆուտբոլ

Վալդեսը շնաձկների հետ կատակում է «Թվիթեր»-ում

1 րոպեի ընթերցում

Վալդեսը  շնաձկների հետ կատակում  է  «Թվիթեր»-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասպահ Վիկտոր Վալդեսի հայտարարությունը` շնաձկան հարձակման մասին, կատակ էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://lenta.ru –ն, այս մասին իսպանացին գրել էր «Թվիթեր»-ի իր էջում: Դարպասպահն ամանորյա արձակուրդն անցկացնում է Կանայան կղզիներում: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը գրել էր, որ վնասվածքներ է ստացել շնաձկան հարձակումից: Սոցիալական կայքում թողած հայտարարությունից հետո Վալդեսը գրել է նաեւ, որ այս ամենն ընդամենը կատակ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում