Մեդվեդևը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ՌԴ նախագահն առաջիկա տոների նախաշեմին Կրեմլում պետական պարգևներ է հանձնել մշակույթի, գիտության, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներին: