Անրին «Արսենալ» է գնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային հավաքականի ու ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլ»-ի հարձակվող Տիերի Անրին տեղափոխվում է «Արսենալ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://lenta.ru –ն, Անրին Անգլիա կտեղափոխվի վարձակալության պայմանով` հունվար-փետրվար ամիսներին:
Ամերիկյան մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացին ժամանակավորապես մարզվում էր Արսեն Վեգների հսկողությամբ:
Հարձակվողը երկամյսա պայմանագիր է առաջարկել «Արսենալ»-ին: Եթե պայմագիրը ստորագրվի, հարձակվողը «Արսենալ»-ի կազմում կմասնակցի «Մանչեստեր Յունայթ»-ի եւ «Տոտենհեմ»-ի հետ հանդիպումներին:
Անրին ժամանակին կրել է «Արսենալ»-ի մարզաշապիկը: 1999-2007 թվականների ընթացքում ֆրանսիացին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն` դառնալով 226 գոլի հեղինակ: