Քաղաքականություն

Ազգային անվտանգության խորհրդի անցնող տարվա գործունեությունն Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում

2 րոպեի ընթերցում

Ազգային անվտանգության խորհրդի անցնող տարվա գործունեությունն Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի 2011թ-ի հիմնական ձեռքբերումը խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը համարում է սահմանային անվտագնության ռազմավարության մշակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ամփոփիչ նիստի ժամանակ ասաց խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, որը վերաբերում է սահմանի ամրապնդման, տեխնիկական վերազինման խնդիրներին: «Ներպետական ընթացակարգերով ձեւավորվել են քսանից ավելի միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք զբաղվել են երկրի ռազմավարական հարցերին առնչվող փաստաթղթերի մշակմամբ: Դրանցից 11-ը հավանության են արժանացել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Եվս ինը գտնվում են ավարտական փուլում»,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով` ՀՀ բոլոր պետական կառավարման մարմինները մասակցել են փաստաթղթերի պատրաստմանը:

Անցնող տարում Հայաստանի ԱԱԽ-ն մոտ 130 ուղղություններով համագործակցել է ՆԱՏՕ-ի հետ եւ հաջողությամբ ավարտվել տարին: Հավաքական պայմանագրերի շրջանակում Հայաստանի համագործակցությունը դրական է, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որ հարյուր տոկոսով կատարել է իր վրա դրված պարտականությունները:

Բաղդասարյանը կարեւորեց նաեւ ԱԱԽ-ի կատարած ուսումնասիրությունները դեսպանատներում, ոստիկանություններում, քրեակատարողական հիմնարկներում, Արտաքին իրավիճակների նախարարության փրկարարար ծառայությունում:

«Հայաստանը միջազգային գործակցություն ունեցավ Ռուսաստանի, Լեհաստանի ազգային անվտանգության խորհուրդների հետ: Բելառուսի, Ֆրանսիայի ԱԱԽ-ի հետ պատրաստվում է երկկողմանի համագործակցության ստորագրում»,-ասաց խորհրդի քարտուղարը: Նա հույս հայտնեց, որ եկող տարվա պլանը հետամուտ կլինի այն խնդիրների լուծմանը, որոնք կփոխանցվեն նախորդ տարվանից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում