Ֆուտբոլ

Գոմեսը գերազանցում է Ռոնալդուին

1 րոպեի ընթերցում

Գոմեսը գերազանցում է Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւերկուզենի «Բայեր»­-ի նախկին ֆուտբոլիստ Ուլֆ Կրիստենը մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ է համարում Մարիո Գոմեսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ն, «Բայեր»­-ի նախկին լեգենդը կարծում է` Գոմեսն ապացուցել է, որ կարողանում է հաղթահարել դժվարությունները:

«Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում Գոմեսի հետ այս պահին ոչ մեկ չի կարող համեմատվել: Գոմեսը գերազանցում է նույնիսկ «Ռեալ»-ի աստղ Ռոնալդուին»,- ասել է Ուլֆ Կրիստենը:

Գոմեսն ընթացիկ խաղաշրջանում 25 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում