Ֆուտբոլ

Էդեն Ազարը բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում է

1 րոպեի ընթերցում

Էդեն Ազարը բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լիլլ»-ի խաղացող Էդեն Ազարը հայտնվել է եվրոպական բարձրակարգ ակումբերի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով eurosport.ru-ն, Ազարին ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, որը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 30 մլն եվրո: Բելգիացուն գնելուց հետո «մայրաքաղաքայինները» պատրաստ են մինչև մրցաշրջանի վերջը նրան վարձավճարով տրամադրել «Լիլլ»-ին: Սակայն «Լիլլ»-ի ղեկավարությունը ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 40 մլն եվրո: Նշվում է, որ բացի «Սիթի»-ից Ազարին ձեռք բերելու համար պայքարում են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն,»Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Յուվենտուս»-ը: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ 20-ամյա խաղացողը նշել էր, որ ինքը շատ կցանկանար հագնել «Արքայական ակումբ»-ի խաղաշապիկը:

Այս մրցաշրջանում «Լիլլ»-ի կազմում անցկացրած 19 խաղում բելգիացին դարձել է 7 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում