«Այաքս»-ն ու «Ալկմար»-ը նորից կխաղան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի թագավորական ֆեդերացիան նոր օր է նշանակել «Այաքս»- «Ալկմար» խաղի համար:
Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://lenta.ru –ն, դեկտեմբերի 21-ին կայացած մրցամարտը կվերախաղարկվի հունվարի 19-ին:
Խաղը, որը կայանում էր Հոլանդիայի առաջնության 1/8 շրջանակներում, ընդհատվել էր 37-րդ րոպեին: «Այաքս»-ի երկրպագուն ներխուժել էր մարզադաշտ, որն էլ պատճառ դարձավ խաղի դադարեցման:
Այս իրադարձությունից հետո «Այաքս»-ը տուգանվել է 10 եվրոյով, իսկ երկրպագուն 30 տարի իրավունք չի ունենա ներկա լինելու «Այաքս»-ի խաղերին: