«Բարսա»-ն ցանկանում է վերադարձնել նախկին սանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնցիները ցանկանում են գալիք ամռանը կրկին «ձեռք բերել» թիմի նախկին կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, «Բարսելոնա»-ն վաճառելու է Սեյդու Կեյտային և նրան փոխարինողի դերում տեսնում է Ռոմեուին:
Կապտանռնագույնների սանը լքել էր ակումբը 2011 թ. ամռանը և 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Չելսի»: Ամռանը «Բարսելոնա»-ն պատրաստ է Ռոմեուի համար վճարել 10 մլն եվրո, իսկ 2013 թ. գնելու դեպքում` 15 մլն եվրո: Չնայած իր երիտասարդ տարիքին (նա ընդամենը 20 տարեկան է)` Ռոմեուն հասցրել է ընդգրկվել «Չելսի»-ի հիմնական կազմում և համարվում է Իսպանիայի ազգային հավաքականի թեկնածու: