Ինտերպոլի ցուցակներում հետախուզվող հայ ահաբեկիչ չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի որեւէ քաղաքացու կամ ազգությամբ հայի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով ահաբեկչության մեղադրանքով հետախուզում հայտարարված չէ:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տեղեկատվական պահոցներով իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ֊ի կողմից Ինտերպոլի ուղիներով ահաբեկչության մեղադրանքով ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ազգությամբ (ծագումով) հայերի նկատմամբ միջազգային մակարդակով հետախուզում չի հայտարարվել։

Ի դեպ, 2011 թվականի սեպտեմբերի տվյալներով` միջազգային Ինտերպոլի ուղիներով Ադրբեջանը ահաբեկչության մեղադրանքով հետախուզում էր հայտարարել 30 մարդու նկատմամբ:

Հայերեն English