20-րդ դարի լավագույն գոլերը. Զլատան Իբրահիմովիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի այս գոլը «Յուվենտուս»ի կազմում դասվել է հեռվից կատարած հարվածներից լավագույնի շարքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իբրահիմովիչն իր մասնագիտական գործունեությունը սկսել է հայրենի Մալմյու քաղաքում: Ծագումով բոսնիացի ֆուտբոլիստն անցել է բավականին երկար ֆուտբոլային ճանապարհ: Իբրան կրել է «Այաքս»-ի, «Ինտեր»-ի, «Բարսելոնա»-ի ու «Միլան»-ի մարզաշապիկները:
Յոթ տարիների ընթացքում Զլատանը տիրացել է երեք երկրների հինգ գավաթների: Հետաքրքիր է նաեւ այն, որ իր բոլոր մրցանակների հետ մեկտեղ ֆուտբոլիստը չի հաղթել «Չեմպիոնների լիգա»-ն: