Ֆուտբոլ

Մալուդան չի տեղափոխվի «Անժի»

1 րոպեի ընթերցում

Մալուդան չի տեղափոխվի «Անժի»

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ անգլիական «Չելսի»-ի ֆուտբոլիստ Ֆլորան Մալուդան չի տեղափոխվի «Անժի»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ը, թեեւ Մալուդան հիմնականում պահեստայինների շարքում է, ֆրանսիացու տեղափոխության մասին լուրերը անհիմն են:

«Ես նույնիսկ չեմ կարողանում արտաբերել այդ թիմի անունը: Չգիտեմ որտեղից են գալիս այս խոսակցություները, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մալուդան:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2013 թվականին: Չի բացառվում նաեւ, որ «Չելսի»-ն շուտով կհրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում