Հայրենի Բրազիլիան կգնի Վագներ Լավին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Վագներ Լավը կարող է վերադառնալ հայրենիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, բրազիլական ակումբներից «Ֆլամինգո»-ն պատրաստվում է 6 մլն դոլարանոց առաջարկ ներկայացնել բանակայիններին:
2010 թվականին Լավը վարձավճարով արդեն հանդես է եկել «Ֆլամինգոյում»` 27 խաղում մրցակիցների դարպասը անցկացնելով 23 գնդակ: 27-ամյա ֆուտբոլիստը բազմիցս ցանկություն էր հայտնել վերադառնալ հայրենիք, սակայն հարմար առաջարկ չէր ստացել:Հիշեցնենք, որ Լավը ԲԿՄԱ էր տեղափոխվել «Պալմեիրաս»-ից 2004 թ. և անցկացրած 158 խաղում խփել 79 գնդակ: