Մալուդան ցանկանում է հեռանալ «Չելսի»-ից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան դժգոհ է ակումբից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտնել է CANAL+-ին տված հարցազրույցի ժամանակ: «Ինձ հատկացված խաղաժամանակը չի բավարարում: Դա շատ քիչ է դրսևորվելու համար: Եթե ուզում են, որ ես հեռանամ, ապա կհեռանամ»,- ասել է ֆրանսիացին: Հիշեցնենք, որ Մալուդայի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Մալուդայի` «Անժի» տեղափոխվելու մասին, սակայն ֆուտբոլիստը հերքել է տարածված լուրերը:
Կարդացեք հոդվածը` Русский