«Եվրո-2012»-ին նվիրված հուշադրամները թողարկվեցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կենտրոնական բանկը թողարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը նվիրված հուշադրամները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով http://euro2012.ukrinform.ua –ը, թողարկվել է 11 մանրադրամ:
Մանրադրամներից ութը նվիրված են Ուկրաինական այն քաղաքներին, որտեղ կանցկացվեն առաջնության խաղերը: Երկուսը համարվում են ընդհանուր եւ մեկն էլ հավաքածուային:
Մանրադրամների քաշը 500 գրամ է, քանակը` 500:
Այն վաճառքի կհանվի դեկտեմբերի 28-ից, սակայն մասսայականորեն մանրադրամները կտարածվեն Սուրբ Ծննդյան տոներից հետո: Նախատեսվում է հատուկ թողարկում խաղերի ընթացքում նույնպես: