Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյոր»-ի լավագույն հենակետային կիսապաշտպան

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյոր»-ի լավագույն հենակետային կիսապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի լավագույն հենակետային կիսապաշտպան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «հանքափորների» պաշտոնական կայքը, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 1590 այցելուներ, որոնցից 1000-ը (62,89%) իրենց ձայները տվել են Մխիթարյանին: Երկրորդ տեղում բրազիլացի Ֆերնանդինյոն է' 345 ձայնով (21,70%):

Ակումբը նման հարցումներով փորձում է ստանալ թիմի այս տարվա իդեալական կազմը: Այսպիսով, «Շախտյոր»-ի հենակետայինների զույգը կկազմեն Մխիթարյանն ու Ֆերնանդինիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում