Ֆուտբոլ

Երկրպագուները Եվրոպայի առաջնության ընթացքում կհսկվեն ոստիկանության կողմից

1 րոպեի ընթերցում

Երկրպագուները Եվրոպայի առաջնության ընթացքում կհսկվեն ոստիկանության կողմից

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հաջորդ առաջնության ընթացքում, որ կանցնի Ուկրաինայում ու Լեհաստանում, բոլոր երկրպագուները կհսկվեն ոստիկության կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով http://euro2012.ukrinform.ua –ը, բոլոր այն երկրպագուների խմբերը, որոնք կժամանեն Լեհաստան, կհսկվեն ոստիկանության 2 կամ 3 աշխատակցի կողմից: Լեհական ոստիկանությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրպագուների վայելուչ պահվածքին: Այս առումով լեհական կառավարությունը նախազգուշական քայլերի է դիմում` ընդունելով օրենք, որը կսահմանափակի նրանց ազատ պահվածքը:

Հատուկ հսկողական համակարգի բաժին կունենան Անգլիայից ու Հոլանդիայից ժամանող երկրպագուների խմբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում