Ֆուտբոլ

L`Equipe թերթի հարցման ցուցակում ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Բարսելոնա»-ն

1 րոպեի ընթերցում

L`Equipe թերթի հարցման ցուցակում ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Բարսելոնա»-ն

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Աշխարհի ակումբային առաջնության, «Չեմպիոնների լիգա»-ի հաղթող «Բարսելոնա»-ն ամենաշատ նկերկացուցիչներն ունի L`Equipe թերթի անցկացրած հարցման ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ն, այդ ցուցակում Կատալոնիան ներկայացնում են` Լեո Մեսսին, Պիկեն, Խավին, Ինիեստան ու Բուսկեսը: Կապտանռնագույների հավերժական թշնամի «Ռեալ»-ը ներկայացված է միայն երկու ֆուտբոլիստով` Ռոնալդու եւ Մարսելո: Անգլիական ֆուտբոլից«Մանչեստեր Յունայթեդ»-իցներկայացուցիչն է Նեմանիա Վիդիչը, իսկ «Մանչեստեր Սիթի»-ից` Դավիթ Սիվան: Գերմանական ֆուտբոլը ներկայանում է «Բավարիա»-­ով ու Մանուել Նոյայով: Ցուցակը կազմվել է ինտերնետային քվեարկության միջոցով, որին մասնակցել են բոլոր ցանկացողները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում