Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ի ֆուտբոլստը նաեւ բարեգործությամբ է զբաղվում

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ի ֆուտբոլստը նաեւ բարեգործությամբ է զբաղվում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա»-ի ու Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլսիտ Ալեքսիս Սանչեսն օգնում է հայրենի քաղաքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական http://newsru.com-ը, կատալոնական ակումբի հարձակվողը Ամանորին ընդառաջ բարեգործական ակցիայով մեկնել է Չիլի: Իր հարազատ Տոկոպիլիա քաղաքում Սանչեսը շրջել է մեքենայով` երեխաներին բաժանելով փափուկ խաղալիքներ, քաղցրավենիք ու ֆուտբոլային գնդակներ: Սանչեսը պարբերաբար կազմակերպում է այսպիսի ակցիաներ:

Ֆուտբոլիստը Կատալոնիա է տեղափոխվել ընթացիկ տարվա հուլիսին: Իսպանացիները հարավամերիկացու պայմանագրի համար վճարել են 26 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում