Ադրիանոն չի վճարի հրազենից վիրավորված աղջկա բուժման վարձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Կորինտիանս»-ի հարձակվող Ադրիանոն հրավիրվել է դատարան:Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.eurosport.ru-ը, «ամենակարող»-ը մեղադրվում է 20-ամյա աղջկա վրա կրակելու մեջ: Փամփուշտը վիրավորել է աղջկա ձեռքը:
«Ես ուզում էի նրան հիվանդանոց տանել, ուզում էի վճարել բուժման վճարը, բայց հիմա չեմ անի, քանի որ նա անարդարացի է վարվել ինձ հետ: Ես հայտնի մարդ եմ, այս ամենը վնասում է իմ հեղինակությանը»,- ասել է Ադրիանոն:
Պատահարից հետո Ադրիանոն իրեն մեղավոր չի համարում: