Ֆուտբոլ

«Անժի»-ն նոր մարզիչ ունի

1 րոպեի ընթերցում

«Անժի»-ն  նոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային ակումբ «Անժի»-ն պաշտոնապես նոր մարզիչ ունի: Այսուհետ այն կգլխավորի Յուրի Կրասնոժանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական http://www.gazeta.ru –ն, պայմանագիրը կնքվել է 5 տարով: Կրասնոժանը մինչ այդ մարզել է ռուսական «Լոկոմոտիվ»-ին, «Սպարտակ»­-ին ու Ռուսաստանի երկրորդ հավաքականին: «Քննարկումների փուլը շատ արագ ու արդյունավետ եղավ: Մենք վստահ ենք մեր ընտրության մեջ: Յուրի Անատոլովիչը ֆուտբոլի իսկական ու մեծ երկրպագու է: Նա ամբողջովին նվիրվում է գործին»,- ասել է ակումբի մամլո խոսնակ Հերման Չիստիակովը:

«Անժի»-ի գլխավոր մարզչի համար հիմնական թեկնածուներ էին համարվում Գուս Հիդինգը, Ռաֆայել Բենիտեսը եւ Ֆաբիո Կապելոն: Դաղստանյան ակումբին նման որոշում ընդունելու համար օգնել է թիմի նորանշանակ փոխնախագահ Հերման Չիստիակովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում