Ֆուտբոլ

Աշխարհի լավագույն մարզիչներից մեկը Եվրո-2012-ի ֆավորիտներից է համարում Ռուսաստանը

1 րոպեի ընթերցում

Աշխարհի լավագույն մարզիչներից մեկը Եվրո-2012-ի  ֆավորիտներից  է համարում Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Եվրոպայի գալիք առաջնության լավագույններից է համարում Ռուսաստանի ազգային հավաքականը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը վկայակոչելով ռուսական www.eurosport.ru -ը, Բենիտեսը լավագույն խումբ է համարում B-ն, որտեղ ընդգրկված են Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականները: Անդրադառնալով յուրաքանչյուր խմբին` իսպանացին առանձնացրել է Իսպանիայի, Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականները` բարձր գնահատելով նրանց ցուցադրած խաղը:

Եվրոպայի գալիք առաջնությունը կանցնի Ուկրաինայի եւ Լեհաստանի մարզադաշտերում, չորս խբերում` 16 հավաքականների միջև: Հյուրընկալող երկրներից մեկի` Լեհաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Հունաստանի, Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները: Աշխարհի փոխչեմպիոն հոլանդացիների հետ նույն խմբում են Դանիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի թիմերը: Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականի հետ են մրցելու Խորվաթիան, Իտալիան ու Իռլանդիան: Վերջին խմբում կազմակերպիչ Ուկրաինայի հետ պայքարելու են Ֆրանսիան, Անգլիան եւ Շվեդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում