Ֆուտբոլ

«Ռեալ»-ից հետո վերադարձ Անգլիա

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ից հետո վերադարձ Անգլիա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկություն է հայտնել «Ռեալ» –ում մարզական գործունության ավարտից հետո վերադառնալ Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով http://www.eurosport.ru-ը, Մուորինիոն Անգլիայում աշխատել է 2004-2007 թվականներին:«Ես ինձ երջանիկ եմ զգում «Ռեալ»-ի կազմում: Իմ կարծիքով, արքայական ակումբը լավագույնն է ֆուտբոլի պատմություն մեջ, եւ ես չեմ կարող բաց թողնել այս հնարավորությունը: Բայց իմ միակ սերը եղել է Անգլիան, եւ իմ հաջորդ քայլը կլինի վերադարձը «Պրեմիեր լիգա» եւ այնտեղ մնալը երկար տարիներ»,- ասել է Մոուրինիոն:

Աշխարհի լավագույն մարզիչներից մեկը «մառախլապատ ալբիոլում» նախկինում ծավալած գործունեության շնորհիվ «Չելսի»-ի հետ դարձել է Անգլիայի գավաթի եւ «Չեմպիոնների լիգա»-­ի մրցանակակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում