Ֆուտբոլ

Ոչ մի գնով չտեղափոխվել «Անժի»

1 րոպեի ընթերցում

Ոչ մի գնով չտեղափոխվել  «Անժի»

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Վեստ Բրոմվիչ» թիմի հարձակվող Պիտեր Օտերվիգերը հրաժարվել է «Անժի» տեղափոխվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական newsru.com –ը, նիգերացի ֆուտբոլիստը ոչ մի դեպքում չի ցանկանում Ռուսաստան վերադառնալ: Օտերվիգերին առաջարկել են 160 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ: Սակայն, 30-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է եկել նաեւ ռուսական «Լոկոմոտիվ»-ի կազմում, հրաժարվել է Դաղստան գնալ: Նա «Վեստ Բրոմվիչ»-ի կազմում համարվում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:Օտերվիգերը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի` դառնալով չորս գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում