Յուրա Մովսիսյանը հնարավոր է` տեղափոխվի «Տոտենհեմ»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է` տեղափոխվի «Տոտենհեմ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://lifesports.ru-ը, լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստով սկսել է հետաքրքրվել Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո:

Ըստ մասնագետների` Մովսիսյանի ելույթներն այս տարում բավականին հաջող էին եւ ռուսական ակումբի, եւ ազգային հավաքականի կազմերում:

Նշենք, որ Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել այս տարվա հունվարին, որտեղ մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 8 գոլի հեղինակ:

Հայերեն English Русский