Ֆուտբոլ

«Արսենալ»-ը աչք է դրել Հենրիխ Մխիթարյանի վրա

2 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը աչք է դրել Հենրիխ Մխիթարյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:eyefootball.com-ի տեղեկացմամբ` արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբը պատրաստվում է «Շախտյոր»-ին 8 մլն ֆունտանոց առաջարկ ներկայացնել:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնում է Arsenal-news.com կայքը:

Կայքում մասնավորապես նշված է, որ «Արսենալ»-ի գործականերից Սթիվ Ռոուլին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, ով կարող է փոխարինել ամռանը «Բարսելոնա» տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասին:

Օրերս Հայաստանում գտնվող Հենրիխ Մխիթարյանը պատասխանել էր իր` հնարավոր տրանսֆերի մասին լրատվամիջոցներից մեկի հարցին. «Ներկայումս ես պայմանագիր ունեմ մինչեւ 2015թ.: Այդ ընթացքում, եթե այլ ակումբից լավ առաջարկ լինի, եւ ակումբները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ այլ թիմ տեղափոխվեմ»:

Ի դեպ, «Արմենպրես»-ը նույն այս հարցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր, որ չունի տեղեկություն այն մասին, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում