Մշակույթ

Բացառիկ արվեստի գործեր են գտնվել Արտաշատի պեղումների ընթացքում

2 րոպեի ընթերցում

Բացառիկ արվեստի գործեր են գտնվել Արտաշատի պեղումների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին հայկական Արտաշատ մայրաքաղաքում այս տարի իրականացված մեծածավալ հնագիտական աշխատանքների ընթացքում պեղված հասարակական բաղնիքի հարեւանությամբ բացահայտվել են գրաֆիկական պատկերներ:

Նմանատիպ արվեստի գործեր տարածաշրջանում այդ ժամանակաշրջանին վերաբերող հնավայրերում հայտնաբերվումեն առաջին անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտաշատի պեղումների աշխատանքները գլխավորող արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանը, պատկերները բացվել են ավելի վաղ շրջանի պեղումների ընթացքում բացահայտված հասարակական բաղնիքին կից պատերից մեկի վրա:

«Հասարակական բաղնիքի հանդերձարանի պատկերաշարում, մուտքի ձախակողմյան պաննոյում պատկերված են կանգնած եւ հեծյալ տղամարդիկ: Գրաֆիկական պատկերների պահպանվածության վիճակը հաճախ դժվարացնում է ճիշտ ընկալել նկարը։ Դրանք արված են ազատ, անկաշկանդ ոճով, տարբեր մարդկանց կողմից,որոշ դեպքերում պատկերները դուրս են գալիս մեկը մյուսի վրա։

Երբեմն անփույթ են կատարված, որոշ դեպքերում նկարները անավարտ են»,- ընդգծեց Ժորես Խաչատրյանը` հավելելով, որ հատկապես հետաքրքիրէ կանգնած մարդկանց գլուխների հարդարանքը, որը մեծ բազմազանությանմեջ էդրսեւորվում։ Որոշ մանրամասներ թույլ են տալիս տեսնել ու գնահատել հնում տարածված սանրվածքների ոճերը, որոնք կարող են լինել, թե ուղիղ, թե թեք, փարթամ գիսակներով` հավաքված գլխավերեւում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում