Պատահարի վայրում երիտասարդները քաշքշել ու հարվածներ են հասցրել ֆոտոլրագրողին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցի եւ Մխիթար հերացի փողոցների գետնանցման հատվածից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել երեք երիտասարդի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, երիտասարդները ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրեւորել հավաքված քաղաքացիների նկատմամբ: Նրանք շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել եւ հարվածներ հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք հոդվածը` English