Քաղաքականություն

Ռուբեն Թովմասյանը Ռուսաստանի կոմկուսի հաղթանակը փայլուն է գնահատում

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Թովմասյանը Ռուսաստանի կոմկուսի հաղթանակը փայլուն է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի ընտրություններում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հաղթանակը փայլուն է գնահատում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն ավելի արդյունավետ կազմակերպեց իր քարոզարշավը, քան' «Եդինայա Ռոսիա»-ն, որը տասնհինգ տոկոս պակաս ձայն հավաքեց, քան նախորդ ընտրություններին: «Սա պարտություն էր նրա համար»,-ասաց Թովմասյանը: Ռուսաստանի քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ եւ պահանջում են նոր ընտրություններ:

Դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում անցկացվեցին Պետդումայի ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնությունը ստացավ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում