Իրավունք

ԱԱԾ-ում հարցաքննվել է արձակագիր Արմեն Օհանյանը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ում հարցաքննվել է արձակագիր Արմեն Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից սահմանված կարգով քաղաքացի Արմեն Օհանյանը կանչվել է հարցաքննության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, նա հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում:

Արծվին Բաղրամյանը հարկ համարեց ընդգծել, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը բացարձակապես ոչ մի կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ:

Նշենք, որ Արմեն Օհանյանը արձակագիր է եւ աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում