Կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գլխավոր փորձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գլխավոր փորձը կայացավ դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում' աշխույժ եւ ուրախ մթնոլորտում: Մասնակից 13 երկրներից' Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Րյաբովան բացեց, իսկ Բելգիայի ներկայացուցիչ Ֆեմկեն եզրափակեց համերգային ծրագիրը:

Հայաստանի մասնակից Դալիթան ելույթ ունեցավ 4-րդ համարի ներքո: Մրցույթի մասնակիցների ելույթներից հետո հատուկ հյուրերի կարգավիճակում երգեցին Շվեդիան «Մանկական Եվրատեսիլ 2006»-ին ներկայացրած Մոլլի Սանդեն, «Եվրատեսիլ 2008»-ին Հայաստանը ներկայացրած Սիրուշոն եւ «Մանկական Եվրետեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:

Գլխավոր փորձի ավարտին, մրցույթի կանոնների համաձայն, կատարվեց նաեւ փորձնական քվեարկություն, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիան, սակայն, նա այդ դերում չի կարող լինել, քանի որ քվեարկությունը փորձնական էր:

«Մանկական Եվրատեսիլ2011»-ի գլխավոր փորձը եւ դեկտեմբերի 3-ին կայանալիք շոուն ամբողջովին նույնը կլինեն' թե մասնակիցների բեմադրությամբ, թե հագուստներով: Միակ տարբերությունն այն է, որ դեկտեմբերի 3-ին համերգային ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, եւ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթողը:

Հայերեն English Русский

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին