Ադրբեջանի ռասիստական բնույթը ՄԱԿ-ում գնահատվեց ըստ արժանվույն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նոյեմբերի 30-ին տեղի են ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների ընտրությունները, որոնց մասնակցում էր նաեւ Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի այս փորձագիտական կոմիտեն իրականացնում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման դաշնագրի անդամ պետությունների կողմից այդ միջազգային փաստաթղթի կիրառման վերահսկողությունը, բացի այդ քննարկում պետությունների կողմից ներկայացված զեկույցները, այս առթիվ առկա խնդիրներն ու մտահոգությունները: Կոմիտեի իրավասության ներքո են գործում վաղ նախազգուշացման ընթացակարգը, միջպետական ու անհատական զգուշացման բողոքարկումների մեխանիզմները:

Հետաքրքրական է, որ ընտրություններին մասնակցելու համար թեկնածություն էր ներկայացրել Ադրբեջանը, մի երկիր որտեղ բացահայտորեն քարոզվում ու խարխուսվում է ռասիզմն ու դրա բոլոր ձեւերը հարեւան ժողովուրդների նկատմամբ, ինչը բազմիցս դատապարտվել է նաեւ միջազգային հանրության, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից:

Վերջերս այս թեմայով ՄԱԿ-ում ելույթ էր ունեցել նաեւ Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով կազմակերպության անդամ երկրների ուշադրությունն էր հրավիրել հայատյացությունը Բաքվի կողմից վտանգավոր պետական քարոզչություն հռչակելու մասին փաստերին: Դեսպանը մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսեւորումներն ու ձեւերը վտանգում են վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացն ու հետեւաբար վնասում Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացին:

Ադրբեջանը ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց, ինչը, կարելի է օրինաչափ համարել: Այն նաեւ սառը ցնցուղի դեր կատարեց ադրբեջանական գլուխգովանների համար, որոնք Անվտանգության խորհրդի ընտրություններից հետո էյֆորիայի մեջ էին ընկել:

Այս պարտությունը միջազգային հանրության յուրատեսակ պատգամն էր առ այն, որ պետական մակարդակով ռասիզմի եւ ռասայական խտրականության քաղաքականություն քարոզելը համարվում է հանցագործություն ուրիշների, իսկ երկարժամկետ առումով նաեւ սեփական ժողովրդի ու ապագա սերունդների հանդեպ:

Հայերեն Русский

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի