Վրաերթի արդյունքում 3 մարդ է մահացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 30-ին' ժամը 23.45-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, երկուսը' 21-ամյա Արամ Սիմոնյանը և 31-ամյա Վահան Սահակյանը տեղում մահացել են, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 27-ամյա Հարություն Միրզախանյանը նույնպես մահացել է: Կատարվում է քննություն:
Կարդացեք հոդվածը` English