«Մանկական Եվրատեսիլ 2011». ամենամեծ անակնկալները դեռ առջեւում են
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մեկնարկին մնացել է 2 օր: Կազմնակերպիչների հավաստամամբ, այն վստահաբար տարբերվելու է նախորդներից:
«Մանկական Եվրետեսիլ» միջազգային երգի մրցույթը երբեք միանման, նույն ձեւաչափով չի կազմակերպվում եւ ընթանում, ամեն տարի նոր փոփոխություններ են տեղի ունենում, նոր գաղափարներ ներդրվում»,- նոյեմբերի 30-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Եվրոպական հեռարձակողների միության համակարգող Սիթցե Բեքքերը` ներկաներին ողջունելով հայերեն «Բարեւ ձեզ»-ով: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ հանդիսատեսը սկսում էր քվեարկել ամիջապես առաջին ելույթից հետո, այս տարի քվեարկությունը կմեկնարկի հին կանոնների համաձայն` բոլոր կատարումների ավարտից հետո 15 րոպեների ընթացքում:
Մյուս փոփոխության համաձայն` եթե ամեն երկրի փոքրիկ ներկայացուցիչը, քվեարկության արդյունքները հայտարարելիս նշում էր միայն գլխավոր թվերը` 8-12, մնացած թվերը հայտարարվում էին համակարգչի միջոցով, այս տարի մենք 1-7 միավորները նույնպես կհայտարարվեն: Մրցույթը կտեւի 2 ժամ, որին կհաջորդի աննախադեպ հրավառություն:
«Մենք հույս ունենք, որ մրցույթը կլինի տպավորիչ, յուրահատուկ, եւ թե ՛ մասնակիցները, թե՛ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա»,- ասաց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանի խոսքով` սա Հայաստանի, իրենց ստեղծագործական թիմի համար առաջին հերթին մեծ փորձ է` նման մեծ մասշտաբի նախագծի իրականացման գործում:
«Մենք փորձում ենք անել ամեն ինչ, ինչպես մրցույթի կարգախոսում է ասվում, իսկապես բարձունքին հասնելու համար»,- հավելեց Սիմոնյանը` շնորհակալություն հայտնելով Եվրոպական հեռարձակողների միությանը եւ «World Vision» ընկերությանը` մրցույթի կազմակերպմանը աջակցելու համար:
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հատուկ հյուրերի շարքում են երգչուհի Սիրուշոն եւ Վլադիմիր Արզումանյանը: «Բոլոր անակնկալները չենք բացահայտի, քանի որ հետաքրքիր չի լինի, այնպես որ ամենակարեւոր անակնկալները, այդ թվում` մյուս հատուկ հյուրերի անունները, դեռ առջեւում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գասպարյանը:
Հարակից նորություն